«Գիշերը 3։30-ի կողմերն է եղել». Զարուհի Փոստանջյանը՝ ամուսնու մեքենայի հրդեհման մասին

«Գիշերը 3։30-ի կողմերն է եղել». Զարուհի Փոստանջյանը՝ ամուսնու մեքենայի հրդեհման մասին

Hraparak.am-ը գրում է․ Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Դեպքի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Փոստանջյանի հետ։

«Գիշերը 3։30-ի կողմերն է եղել մոտավորապես, տան բակում է եղել։ Ամուսնուս մեքենայի կողքը ևս մի մեքենա է եղել, հրդեհը նաև նրա վրա է տարածվել։ Հարևաններն են սկզբից նկատել, կանչել են հրշեջ մեքենա, հրշեջների գալուց հետո նոր միայն մենք իմացանք ու ներքև գնացինք։ «Մերսեդես » է եղել»,- ասաց Փոստանջյանը։

«Չգիտեմ, իմ ամուսինը բժիշկ է, քաղաքականության հետ կապ չունի, ոչ մեկի հետ խնդիրներ չի ունեցել ու չունի։ Դե պարզ չի, որ այո, ճիշտ եք, ինձ հետ է կապված, այլ հիմնավորում ես չեմ կարող գտնել։

Ո՞վ կարող էր նման լկտի համարձակություն ունենալ, պա՞րզ չէ։ Այո, գործող իշխանությունները, ուրիշ ում էր դա պետք։ Ու եթե համադրենք այն ամենը, ինչ տեղի է ունենում գործող իշխանությունների կողմից իմ նկատմամբ, կհասկանանք։

Վարչական վարույթի հարուցում, քրեական գործի հարուցում, իմ դեմ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հայց է ներկայացվել իր դեմ և այլն։

Ինձ տարել էին ոստիկանություն ու ամբողջ մարմինս կապտուկների մեջ էր, հիմա այդ գործը ուզում են կարճեն։ Այս ամենը համադրելով, կրկնում եմ, հասկանում ես, որ սա երևի արդեն հաջորդ սերիան է»,- ասաց նա։