Շոու-բիզնեսԱշխարհԺամանց

«Գեր ես, նստիր տանը և դուրս մի արի»․ ինչպես հայ կինն իր կազմվածքը օգտագործեց գումար վաստակելու համար (ֆոտո)

«Գեր ես, նստիր տանը և դուրս մի արի»․ ինչպես հայ կինն իր կազմվածքը օգտագործեց գումար վաստակելու համար

Blognews.am-ը գրում է․ Այս գեղեցկուհին plus size մոդել Նաիրան է, ով բնակվում և իր գործունեությունը ծավալում է Տաշքենդում:

Մոդելն այս շրջանում հայրենիքում է և իր առաջին քայլերն է անում հայկական մոդելային ասպարեզում:

Ասում է՝ բարդ է, քանի որ Երևանում plus size մոդելի պահանջարկ չկա, և այս ոլորտում նա միակն է:

Նաիրան 29 տարեկան է, ծնվել է Տաշքենդում: Չափսերն են՝ կուրծք՝ 120 սմ, գոտկատեղ՝ 110 սմ, կոնք՝ 136 սմ:

-Ինչպես շատ աղջիկներ, դու նույնպե՞ս երազել ես մոդել դառնալու մասին, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։

– Ես որոշեցի մոդել դառնալ այն ժամանակ, երբ բոլորն ինձ համոզում էին նիհարել:

Ես ինձ, իհարկե, հավանում էի, բայց երբ մարդիկ բացասական էին արտահայտվում, ես սկսում էի ինձ չհավանել, և ինքնագնահատականս ընկնում էր:

Հետո համացանցում տեսա ամերիկացի մոդել Էշլի Գրեհեմին և մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ինչո՞ւ ես չեմ կարող այդպես:

Ընդունվեցի մոդելային դպրոց, կարճ ժամանակում ինձ սկսեցին հրավիրել հագուստի գովազդի նկարահանումների, մասնակցել եմ բավականին շատ հաղորդումների, զբաղվում եմ նաև առողջ սննդակարգի գովազդով:

Քանի որ իմ հետևորդների մեծամասնությունը գեր կանայք և աղջիկներ են, մեկն ուզում է նիհարել, մյուսն էլ՝ պահպանել կազմվածքը, ես փորձում եմ երկուսի խմբին էլ օգնել, որպեսզի նրանք հասկանան՝ գեր լինելը տգեղության չափանիշ չէ, պետք չէ դրանից քաշվել:

Ինձ դուր էր գալիս, երբ մոդելներին շպարում էին, երբ նրանք նստում էին, իսկ մասնագետները գեղեցկացնում էին նրանց:

Հիշում եմ՝ երբ սկսեցի նկարահանվել, մի ձեռքս մատնահարդարում էին, մյուս մասնագետը դիմահարդարում էր ինձ, մյուսն էլ՝ վարսահարդարում:

Դա, իհարկե, հաճելի է, բայց իրականում բավականին բարդ աշխատանք է:

plus size model

– Հայկական ընտանիքում ես ծնվել, մեծացել: Հետաքրքր է, ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին որոշումդ։

– Հայրս Ուզբեկստանի հայկական համայնքի ներկայացուցիչ է, և նրան հաճախ էին ասում՝ տեսել ես՝ ինչպես է լուսանկարվում դուստրդ։

Իհարկե, ինձ վրա բարկանում էին ծնողներս, ասում, որ իրենց նման մոդել պետք չէ:

Հիմա հաշտվել են այդ մտքի հետ և հասկանում են, որ սա իմ մասնագիտությունն է, իսկ ես չափերը երբեք չեմ անցնում:

– Մի քանի ամիս է՝ բնակվում ես Երևանում։ Ինչպե՞ս ընդունեցին քեզ հայրենիքում: Հաշվի առնելով, որ Երևանում չկա plus size մոդելի պահանջարկ, ինչպե՞ս ես պատկերացնում այստեղ քո գործունեությունը:

– Երբ որոշեցի տեղափոխվել Հայաստան, մոդելային բոլոր գործակալություններին ուղարկեցի լուսանկարներս:

Ես գիտեի, որ այստեղ ինձ գրկաբաց չեն սպասում, և պատկերացրեք՝ այդ չորս գործակալություններից միայն մեկը պատասխանեց, որ գուցե պատվիրատուները ցանկանան համագործակցել ինձ հետ:

Հետո գնացի քասթինգի, և ինձ հրավիրեցին նկարահանվելու Գրիգոր Եսայանի տեսահոլովակում, որից հետո առաջարկեցին սիթքոմում նկարահանվել։

Չնայած իմ կերպարը համապատասխանում էր, բայց ինձ չընտրեցին, քանի որ չէի կարողանում հայերեն կարդալ:

Ասում էին գեր ես

Հիմա առաջարկ ունեմ նկարահանվելու հագուստի խանութի գովազդում, որը ներկայացնելու է մեծ չափսի հագուստ:

Երևանում բավականին քիչ են վճարում։ Տաշքենդում երկու ժամվա ֆոտոսեսիայի համար վճարում էին 100 դոլար, իսկ Երևանում՝ 19 ժամի համար՝ 25.000 դրամ:

Մոդելի աշխատանքն Ուզբեկստանում ավելի զարգացած է, քան Հայաստանում, այսինքն՝ Երևանում անգամ նման մոդելներ չկան:

Կիսվեք էջում