Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան։

Կանցլերին դիմավորեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա Գերմանիայի առաջին կանցլերի, ինչպես նաև Անգելա Մերկելի առաջին այցն է Հայաստան։ Նա նաև առաջին եվրոպացի ազդեցիկ պաշտոնյան է ով Հայաստան է այցելում՝ իշխանափոխությունից հետո:

Մերկելի մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու երկրների առաջնորդները բանակցությունները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Մերկելն առանձին հանդիպում կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ապա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։