Գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանը երգում է «Յարը մարդուն յարա կուտա» երգը․ Տեսանյութ

Գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանը երգում է «Յարը մարդուն յարա կուտա» երգը։ Մայիսին տեղի ունեցած Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը տիտղոսին և թագին արժանանալուն զուգահեռ հայտնվեց տարբեր խոսակցությունների կիզակետում:

Նրա ներկայիս և նախկինում արված տեսանյութերը հայտնվեցին համացանցում, օգտատերերը ծաղրում էին և վերածում հումորի։ Բայց քչերը գիտեն, թե Հայկուհին ինչ տաղանդով է օժտված։

«YouTube» սոցիալական կայքում վաղուց տեղադրված մի տեսանյութ կա, որտեղ Հայկուհի Մաթևոսյանը, ով այդ պահին 16 տարեկան է, գեղեցիկ երգում է հայկական՝ գուսան Հավասու «Յարը մարդուն յարա կուտա» երգը։