«Գեղարքունիքում վախի և քծնանքի մթնոլորտ էր». Աստղիկ Ավետիսյան

Ամփոփվեցին ԱԺ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որից հետո շատ թեկնածուներ դրանք որակեցին անարդար, ճնշված և պարտադրված:

Մենք դաշինքի անդամ, Գեղարքունիքի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Աստղիկ Ավետիսյանը այս ընտրությունները որակել է 
անհավասար քարոզարշավներով, դեռ պահպանված վախի մթնոլորտում անցկացված ընտրություններ.

«Գեղարքունիքում անհավասար քարոզարշավ, վարչական լծակների ամբողջական օգտագործում, անպետք ընտրական օրենսգիրք, դեռևս պահպանված վախի մթնոլորտ, գործող իշխանության նկատմամբ քծնանք, ատելության խոսքի տարածում, Նիկոլի ջանին մեռնելը` քաղաքական կատեգորիա, անգաղափար ընտրություն։

Շատ շնորհակալ եմ, իրենց ձայնը ինձ տված այն բացառիկ մարդկանց, ովքեր անդավաճան և սկզբունքային մոտեցում դրսևորեցին, ովքեր ամեն հանդիպման ժամանակ չասացին` եթե դու Նիկոլի ցուցակում լինեիր 100%-ոց ձայների քանակ կունենայիր։ Մարդիկ հիշվում են իրենց գործերով, ես էլ յուրաքանչյուրին յուրովի կհիշեմ»:  

Նա նաև շնորհավորեց մյուս քաղաքական ուժերին խորհրդարանում հայտնվելու համար.

«Պետք է շնորհավորել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և Էդմոն Մարուքյանին, քանզի նման պայմաններում այդ արդյունքը գրանցելը իսկապես բացառիկ էր»:

 Նա նաև խոստացավ, որ շուտով լույս կտեսնի իր գիտական հոդվածը ընտրական գործընթացների մասին:

Լիանա Մարտիրոսյան