Գեղարքունիքի մարզում երեխաներին հոգեմետ նյութեր պարունակող շոկոլադներ բաժանող անձը հայտնաբերվել է

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզում երեխաներին հոգեմետ նյութեր պարունակող շոկոլադներ բաժանող անձը հայտնաբերվել է։

Հիշեցնենք՝ որ օրերս համացանցում շրջանառվում էին լուրեր, ըստ որի Գեղարքունիքի մարզում անհայտ անձը երեխաներին կասկածելի կոնֆետներ է բաժանել, որը ուտելուց հետո, երեխաների ինքնազգացողությունը վատացել է և կատարվել է ստամոքսի լվացում։

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և համաձայն փորձագետի եզրակացության փորձաքննության ներկայացված «Вдохновение» շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել:

Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը: Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, «Вдохновение» շոկոլադե սալիկներից, որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել: