Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում՝ օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմը խորհրդանշող 44 մետր բարձրությամբ խաչը

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում՝ օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմը խորհրդանշող 44 մետր բարձրությամբ խաչը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում բացվեց 44 մետր բարձրության խաչը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 44 մետր բարձրությունը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը: Խաչը օծվեց հոգևորականների կողմից, ապա ելույթ ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը:

Ներկա էին նաև 44-օրյա պատերազմում նահատակված հերոս զինվորների ծնողները, հարազատները, ընկերներն ու զինակիցները: Խաչը տեղադրվել է Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում, իսկ այն վերանորոգվել է Երանոս գյուղի բնակիչներ, բարերարներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի կողմից:

Նրանց ջանքերով էլ կառուցվել է խաչը՝ ի հիշատակ Արցախում նահատակված մեր հերոսների: