«Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում․ ներել եմ նրան»․ Անժելա Սարգսյանը՝ Գայանե Ասլամազյանի աղմկահարույց տեսանյութի մասին

Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում․․․ Երեկվանից հայ օգտատերերը քննարկում են դերասանուհի Գայանե Ասլամազյանի տեսաուղերձով արված անկեղծ խոստովանությունը, ըստ որի դերասանուհին պատմում է, որ ինքը 10 ամիս առաջ ամուսնալուծվել է, իսկ ամուսինը՝ Ջիանի Օնչոն, մոտ 2 շաբաթ է, ինչ գտնվում է կալանավայրում:

Խոսակցություններից նաև պարզ դարձավ, որ վերջինս մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ և հնարավոր է, նույնիսկ ցմահ ազատազրկման դատապարտվել:

Համացանցային օգտատերերը դերասանուհուն սկսեցին հիշեցնել տարիներ առաջ իր տված հարցազրույցը՝ սկանդալի կիզակետում հայտնված դերասանուհի Անժել Սարգսյանի մասին: Դերասանուհի Անժելա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում Գայանե Ասլամազյանի շուրջը կատարվող այս իրադարձությունների առիթով հետևյալ գրառումն է կատարել.

«Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովվագրված չենք այս կյանքում։

Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն։ Այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0 ից կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս…»: