Գալուստ Սահակյան. Բանակին հնարավոր չի ուղղորդել «Առավոտ»

Ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ սահմաններում այս լարված շրջանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ ցուցակի առաջին համարն է, եւ զբաղվում է քարոզչությամբ: Խորհրդարանում լրագրողների այս հարցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, էդպես ասել` ով է առաջին համար, ով վերջին համար… Վերջին հաշվով պետք է մտածեք հետևյալի մասին, որ սա նոր ընտրական կարգ է և այստեղ խնդիրը չի վերաբերում` ով է առաջինը, ով վերջինը:

Պարզապես նստել, քննարկել ենք, գտել ենք, որ առաջին համարը լինեն մարդիկ, որ հնարավորություն ունեն ըստ ամենայնի ներկայացնեն ՀՀԿ գործունեությունը: Ես չեմ կարծում, որ կխանգարի, որովհետև հիմնական գործը` պաշտպանության գործը, շտաբի ղեկավարի վրա է դրված, իսկ նա քաղաքացիական պաշտոն է, բնականաբար այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ: Իհարկե, շատ դժվար է, բայց նա առավոտից գիշեր աշխատանքի մեջ է»:

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց լրագրողների այն մտավախությունների, որ այդպիսով բանակին հնարավոր կլինի ուղղորդել: Ըստ նրա, ընտրական համակարգն այնպիսին է, որ իշխանությունները չեն կարող բանակին ուղղորդել:

Նյութի սկզբնաղբյուր` aravot.am