«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցը կասկածվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելով և կատարելով բացատրական աշխատանքեր, կարողացել են Ոստիկանություն ներկայացնել Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 21-ին Երևանում 14-ամյա Մ. Կ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

Աղբյուրը` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...