Գագիկ Սուրենյանը ներկայացրել է ամանորյա տոների շրջանում սպասվող եղանակը

Գագիկ Սուրենյանը ներկայացրել է ամանորյա տոների շրջանում սպասվող եղանակը

Հայաստանն արդեն երկար ժամանակ գտնվում է հզոր անտիցիկլոնի ազդեցության տակ, որը կպահպանվի մինչեւ հունվարի 5-ը ներառյալ։ Բոլոր մարզերում կդիտվի անամպ երկինք, տեղումների չեն սպասվում։

Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա հինգ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի եւ Երեւանի, կբարձրանա 5-6 աստիճանով։ Արարատյան դաշտում  եւ Երեւանում գիշերը կլինի -3-ից -6, ցերեկը՝ մինչեւ +6։ Առանձին շրջաններում սպասվում է մառախուղ»,- հավելեց փորձագետը։

Նա հայտնեց, որ հունվարին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայից ցածր։