Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է իր և Քոչարյանի հանդիպումը, խոսել հնարավոր համագործակցության մասին

Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է իր և Քոչարյանի հանդիպումը, խոսել հնարավոր համագործակցության մասին։ Կալանքից ազատվելուց հետո Ծառուկյանը Քոչարյանի հետ չի հանդիպել ու նույնիսկ հեռախոսով չի խոսել։ Իսկ կալանքից ազատվելը, Ծառուկյանի բնորոշմամբ, «կատարվել է օրենքի սահմանում։

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում չկա և չի քննարկվել։

Անդրադառնալով դատական համակարգում իրականացվող փոփոխություններին` Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ–ն բազմիցս հայտարարել է, որ փոփոխություններն անհրաժեշտ են և պետք է իրականացվեն ըստ օրենքի ու Սահմանադրության։