Բրյուսովում ուսանողները նորից բողոքի ակցիա են անում

Բրյուսովում ուսանողները նորից բողոքի ակցիա են անում

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները կրկին բողոքի ակցիա են նախաձեռնել։ Պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները պնդում են՝ չեն պատրաստվում լռել։

Նշենք, որ տեղեկություններ են տարածվել, որ Բրյուսովի համալսարանը ուզում են միացնել «Մանկավարժականին» ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին։

«Այո, ինչպես գիտեք, երեկ ստորագրահավաք էինք նախաձեռնել, որ մեր համալսարանը որևէ համալսարանի չմիանա։ Ստորագրահավաքը հիմա էլ շարունակվում է։ Տվյալ պահին ունենք 2063 ստորագրություն, թիվը գնալով մեծանում է։

Մինչև այսօր երեկոյան բոլոր ուսանողները ստորագրած կլինեն, որովհետև չունենք այնպիսի մի ուսանող, ով համաձայն է, որ մեր համալսարանը միանա այլ համալսարանների»,- լրագրողների հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը։

Տեսանյութը ստորև