Բրազիլիայիում ժայռաբեկորը փլուզվում է լճում գտնվող այցելուների վրա․ կա 8 զոհ (Տեսանյութ)

Բրազիլիայիում ժայռաբեկորը փլուզվում է լճում գտնվող այցելուների վրա․ կա 8 զոհ (Տեսանյութ)

Բրազիլիայի արևելքում գտնվող լճում ժայռի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է G1 լրատվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին։ «Մահացածների թիվը հասել է 8-ի, 2-ը շարունակում են մնալ հիվանդանոցում»,- նշում են լրատվամիջոցները։

Ընդհանուր առմամբ, օգնություն է ցուցաբերվել 27 տուժածի։ Եվս 2 մարդ անհետ կորած է համարվում։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Մինաս Ժերայս նահանգում։ Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերում երևում է ժայռի ճեղքվածքը, որի երկայնքով մի քանի զբոսաշրջային նավակներ լողում են լճի վրայով, երբ մի մեծ քարի բեկոր ընկնում է ջուրը՝ խորտակելով 2 նավակ։

Տեսանյութը ստորև