«Բոմբ է». 70 աստիճան թնդության անարատ օղի պատրաստելու գաղտնիքը. Տեսանյութ

«Բոմբ է». 70 աստիճան թնդության անարատ օղի պատրաստելու գաղտնիքը։ Հայաստանյան գյուղերում մարդիկ ամեն աշուն տարբեր մրգերից օղի են թորում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը փորձել է բացել օղի թորելու գաղտնիքները։

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում ապրող Հենրիկ Հարությունյանն ամեն տարի օղի է թորում։ Խնձորի օղին նրանց սեղանի զարդն է։ Հարությունյանն այն հյուրասիրում է իր տան դուռը բացած ցանկացած հյուրի։ Հենրիկ Հարությունյանը բացահայտում է իր գործի գաղտնիքները։ 

«Խնձորը լցնում եմ բոչկեն, 5 կգ-ի չափ շաքարավազ եմ ավելացնում, որ կարողանամ ջուր տամ, խառնեմ։ Խառնում եմ, խառնում, սկսում է նստել։ Սկզբում 40 «գրադուզից» ավել չի գալիս, հավաքում եմ, 2–րդ երեսն եմ քաշում, 70–ից ավել գալիս է»,–պատմում է Հարությունյանը։

Նա առաջինն է փորձում իր թորած օղին. «Ուխա՜յ, как Иисус Христос босиком прошел»,–խմելուց հետո արձագանքում է Հարությունյանը, իսկ նկարահանող խմբին մաղթում, որ Աստված էլ ավելի շնորհք տա, լավ նկարահանումներ անենք, ժողովուրդն էլ տեսնի, ուրախանա։

Աղբյուր՝ armeniasputnik.am