«ԲՀԿ-ականներն էս ի՞նչ առյուծ են կտրել». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՀԿ-ականներն էս ինչ առյուծ են կտրել։ Պարոնայք և տիկնայք, մի քանի տարի առաջ ՀՀԿ-ականներն իրենց պախանի գլխավորությամբ հրապարակային անպատվեցին, վիրավորեցին ձեր առաջնորդին, ուղղակիորեն մտրակահարեցին, ստորացրին, նվաստացրին, կարճ ասած՝ սատկացրին։ Բա էն ժամանակ լեզուներդ որտե՞ղ էր մտել, ինչի՞ էսպես առատ ու հորդահոս թքարտադրություն չառաջացավ ձեր փրփրած բերաններում, ինչի՞ «հուժկու հարված» չտվեցիք ձեր հույսուճրագին քացու տակ գցողներին։

Էդ էլ հեչ՝ վերջում էլ գնացիք էդ նույն պախանի ոտքն ու հավատարմության երդում տվեցիք նրան։ Մի հատ հավաքեք ձեզ, աՅլոոո»։