Բիթքոինի գինն ընկել է ռեկորդային աճից հետո

Բիթքոինի գինն ընկել է ռեկորդային աճից հետո

Առևտրային տվյալներից պարզ է դառնում, որ ընթացիկ շաբաթ ռեկորդային աճից հետո բիթքոինի արժեքը կիրակի օրը նվազել է գրեթե 12% -ով։

Ավելի քան 20 բորսաների միջին գինը հաշվարկող CoinMarketCap պորտալի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում բիթքոինի գինը նվազել է 11,94% -ով՝ կազմելով 54 916 դոլար:

Ըստ ծավալի կրիպտոարժույթի փոխանակման ամենամեծ Binance բորսայում բիթքոինի գինն ընկել է 10,82% -ով՝ հասնելով 55 032 դոլարի:

Չորեքշաբթի, ապրիլի 14-ին բիթքոինի գինը, մասնավորապես Binance բորսայում հերթական պատմական ռեկորդն է գրանցել՝ կազմելով 64,850 հազար դոլար:

Բիթքոինի գինը շատ փոփոխական է՝ հաշվի առնելով, որ 2013 թ․ սկզբին գինը մոտ 10-15$ էր և նույն թվականի վերջին այն հասավ 1163$-ի։ Հաջորդ 18 ամիսների ընթացքում բիթքոինի գինն իջավ 200$-ի։

2016 թ․ այն բավականին մեծ տարածում գտավ Չինաստանում, երբ պետական արժույթը արժեզրկվեց։ Այն հասավ 1140$: Վերջնական բումը եղավ 2017թ․ վերջին, երբ Բիթքոինի գինը հասավ 20.000$-ի։ Զարմանալի չէ, որ Բիթքոինի բլոկ շղթայում գործարքների թիվը հասավ օրական մոտ 400.000-ի։