Բերդ քաղաքում բացահայտվեց հայտնի սպանության դեպքը

Հուրախություն Բերդ քաղաքի բնակիչների, բացահայտվել է մոր և որդու սպանության  հայտնի  դեպքը։

Դեպքից հետո քաղաքում իրարանցում էր սկսվել։ Բնակիչները անհանգստանում էին իրենց անվտանգության համար։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մեկ անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են: Դեպքին հաջորդել է բուռն քննարկումները և բողոքները քաղաքի բնակիչների կողմից։

Լիանա Մարտիրոսյան