Բերդի համայնքապետի ԺՊ-ն ձերբակալվել է

Բերդի համայնքապետի ԺՊ-ն ձերբակալվել է

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Բերդի համայնքապետի ԺՊ, գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանի տեղակալ Սամվել Հովսեփյանը բերման է ենթարկվել:

Իրավապահ համակարգից մեր աղբյուրը քիչ առաջ տեղեկացրեց, որ նա ձերբակալվել է, թե ինչ կասկածանքով, այս պահին ասել չկաչողացավ:

Մեզ փոխանցեցին, որ Սամվել Հովսեփյանը ձերբակալվել է նույն գործի շրջանակներում, ինչ աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանն ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը, թե իբր նրանք Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենին հարկադրել են, որ հօգուտ «Զորավոր համայնք» դաշինքի քարոզչություն անի:

Գործի հիմքում այդ մի ցուցմունքն է: