Բեռլինում անցորդների վրաերթի ենթարկած վարորդը «խոստովանական նամակ» է թողել

Բեռլինում անցորդների վրաերթի ենթարկած վարորդը «խոստովանական նամակ» է թողել

Բեռլինի արևմուտքում անցորդների վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը «խոստովանական նամակ» է թողել, գրում է  Bild-ը։ 

Հայտնի Կուրֆյուրստենդամմ առևտրային բուլվարի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավոր է։

Վթարից հետո նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ենթադրյալ վարորդին տանում ոստիկանները։ Նախքան ոստիկանական մեքենան նստեցնելը, նա գերմաներեն օգնություն է կանչել։

Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը բերման է ենթարկվել։ Bild պարբերաիանի համաձայն՝ խոսքը Renault մակնիշի ավտոմեքենայի մասին է։

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ դեռ պարզ չէ՝ միջադեպը դժբախտ պատահարի հետեւանք էր, թե՞ վարորդը միտումնավոր է ավտոմեքենան դեպի ամբոխն ուղղել:

«ՌԻԱ Նովոստի»-ին, վկայակոչելով Ոստիկանությանը, հայտնում է, որ Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Գերմանիայի՝ ազգությամբ հայ 29-ամյա քաղաքացի է։