Բելգիայում իրականացվում են միջուկային աղետի կանխարգելիչ միջոցառումներ

Բելգիայում իրականացվում են միջուկային աղետի կանխարգելիչ միջոցառումներ և այդ երկրի իշխանությունների հրահանգով ազգաբնակչությանն անվճար տրամադրվում են յոդայնություն պարունակող հաբեր՝ միջուկային հնարավոր աղետից պաշտպանվելու նպատակով:

Դեղագործական ընկերությունների հետ համատեղ ծրագիրը նախաձեռնել է Բելգիայի ՆԳ նախարարությունը:

Բելգիայում գործում են 7 միջուկային կայաններ, ևս 25-ը տեղակայված են հարևան երկրներում: