Բաքուն բողոքել է Մոսկվային՝ ավտոմեքենաների «անօրինական երթևեկության կապակցությամբ»

Բաքուն բողոքել է Մոսկվային՝ ավտոմեքենաների «անօրինական երթևեկության կապակցությամբ»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ Ադրբեջանի տարածքով այլ երկրների տրանսպորտային միջոցների անօրինական երթևեկության կապակցությամբ, այն տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին

Բաքու

Նամակներում ՊՆ-ն ընդգծել է, որ նման դեպքերը հակասում են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությանը ու խնդրել կանխել նման դեպքերը։

«Այլ երկրների իրավաբանական ու ֆիզիկական անձինքն ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք՝ առանց Ադրբեջանի համաձայնության»,-նշված է հաղորդագրության մեջ։