Բարսելոնան սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց Լաս Պալմասից
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Լաս Պալմասին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լաս Պալսմասի իսպանացի հարձակվող Սանդրո Ռամիրեսը։ 61-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան:
67-րդ րոպեին Լաս Պալմասի հարձակվող Ֆաբիու Սիլվան հաշվիը դարձրեց 1։2։ Կատալոնական ակումբը չկարողացավ հաղթել Լա Լիգայի երրորդ խաղում անընդմեջ և 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արքայական ակումբը վաղը կհյուրընկալի Խետաֆեին։
Հաջորդ տուրում կատալոնական ակումբը կհյուրընկալվի Մալյորկային։
Վերջին անգամ Բարսելոնան Լաս Պալմասին պարտվել էր 1986 թվականի փետրվարին (0:3):