Բարձրաստիճան պաշտոնյան ցած է նետվել բազմահարկ շենքի պատուհանից
Բարձրաստիճան պաշտոնյան ցած է նետվել բազմահարկ շենքի պատուհանից
Սանկտ Պետերբուրգում բազմահարկ բնակելի շենքի պատուհանների տակ մահացած են գտել Արևմտյան ռազմական շրջանի (ԶՎՕ) ֆինանսական աջակցության բաժնի պետ, 58-ամյա Մարինա Յանկինային։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Իրավապահ մարմինները դիտարկում են ինքնասպանության վարկածը։
Մահացածի տան 16-րդ հարկի ընդհանուր պատշգամբում քննիչները հայտնաբերել են փաստաթղթեր, ինչպես նաև նրա անձնական իրերը։
Նախկինում Յանկինան աշխատել է Դաշնային հարկային ծառայությունում, ինչպես նաև զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի գույքային հարաբերությունների կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Վերջին օրերին սա ռուս պաշտոնյաների հետ կապված ողբերգական պատահարի հերթական դեպքն է․ փետրվարի 13-ին մերձմոսկովյան Գոլիկովո գյուղի ամառանոցում հայտնաբերվել էր ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Մակարովի դին։
Քննիչների տվյալներով՝ 72-ամյա Մակարովն ինքնասպան է եղել։