Աշխարհ

Բարբարոսական պետությունը վերջապես փլուզվեց. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել են Սիրիայում Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու մասին լուրերը։

«Բարբարոսական պետությունը վերջապես փլուզվեց»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։ Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ-ն սիրիացիներին միասնության կոչ է արել և միևնույն ժամանակ զգուշացրել է ծայրահեղականության դրսևորումների դեմ։

Հիշեցնենք՝ Ասադը թողել է նախագահի պաշտոնը ու հանձնարարել իշխանությունը խաղաղ փոխանցել։

Կիսվեք էջում