Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան

Վարչապետի խոսքով ֆեյքերի և յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղերը ներառելու դեպքում նոր բացված աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ:

«Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ, իհարկե այդ աշխատատեղերից մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, փոքր մասը նոր ստեղծված աշխատատեղ, բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար և յութուբում դիսլայք դնողների համար:

Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք` մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք բառիս բուն իմաստով, կներեք իրենք են սիրում էդ բառը, հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովին կյացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը։