Բամփել, բամփել, այնպես բամփել, որ սուրբ հողդ չզգա նմանների ծանրությունը

Բամփել, բամփել, այնպես բամփել, որ սուրբ հողդ չզգա նմանների ծանրությունը: ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՔԾ հաղորդագրությանը, ըստ որի՝ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր, գրել է.

«Լինելով Արարատի մարզից` միշտ լսել եմ «Մուկը» (ըստ համագյուղացիների պատմածի, փոքրուց ինչ քաղցր բան պահել են, մարդը գնացել գտել ա, շատ ուժեղ ավարի հոտառություն է ունեցել, դրա համար նմանատիպ մականուն են դրել) ամենահարուստն ա, վերջն ա, աջ ու ձախ սաղ իրանն ա, որոշներն ասում էին սաղ ղումարով ա կրել, որոշներն ասում էին` սրա-ընդրա դեմ լուրջ կոմպրոմատներ, զապիսներ ունենալով, մի քանի լավ բան էլ եմ լսել, որ այդքան ավար թալանելուց, էէէ կուտակելուց բացի, նաև առատաձեռն և հոգատար է եղել իր շրջապատի, աշխատակիցների հանդեպ, հա բայց 240 հա հողատարա՞ծք` տարբեր նշանակության, տարբեր ճաշակի, տարբեր գների ու ՀՀ ամենատարբեր հիասքանչ վայրերում ու չհաշված ունեցած 10նյակ բիզնեսներ, շենքեր, տներ:

Աա դե մարդը արդար քրտինքով` գյուղատնտեսությամբ, ֆանտաստիկ հաջողություններ է գրանցել ու դարձել դոլարային միլիարդատեր, ի՞նչ եք նախանձից տրաքվում, գոնե մեծարեք, մի հատ ֆիլմ նկարեք, որ բոլորը օրինակ վերցնեն, մենակ բողոքել ու սրա-ընդրա ունեցվածքը քննարկել գիտեք, թե բա թալանել, թալանել ու թալանել ա…»: