Բաղանիսում ադրբեջանական գնդակոծության հետեւանքները «Առավոտ»

Հայտնել ենք, որ ապրիլի 28-ի երեկոյան ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակոծության ժամանակ սահմանամերձ գյուղը լուսավորվել էր, ինչպես հրավառության ժամանակ: Ադրբեջանական գնդակոծությունը, բարեբախտաբար, մեծ վնասներ չի պատճառել:

Վնասվել են գյուղի բնակիչներ Հրաչիկ Ղուկասյանի առանձնատան տանիքը, Լորիկ Ավագյանի, Կամո Ավագյանի, Սուրիկ Ավագյանի, Ժորա Ղուզանյանի առանձնատների պատերը եւ այլն:

Աննա Սահակյանը մեզ է տրամադրել Սուրիկ Ավագյանի եւ Ժորա Ղուզանյանի տների գնդակոծությունից վնասված պատերի լուսանկարները:

Նյութի աղբյուր` aravot.am

Կիսվիր ընկերներիդ հետ