Բակո Սահակյան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ միայն մեկ դեպքում

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյան ԱՄՆ-ում հարցազրույց է տվել հայկական Мirror Spectator պարբերականին։ Բակո Սահակյանն ասել է, որ Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ, եթե նրանք ճանաչեն նրա իրավազորությունը:

Խոսելով փախստականների մասին՝ Սահակյանը նշել է, որ ներկայումս հիմնականում խոսում են ադրբեջանցի փախստականների մասին: «Մենք, բնականաբար, կողմ ենք արտահայտվում, որ խոսեն ոչ միան ադրբեջանցի փախստականների, այլև հայ փախստականների մասին նույնպես։

Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ երկիրը պետք է բանակցային կողմ դառնա՝ ինչպես Հայաստանը և Ադրբեջանը։

Նա նշել է, որ արվում է ամեն ինչ՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։