ՄամուլՏեսանյութ

Բախում Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների միջև (Տեսանյութ)

Բախում Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների միջև (Տեսանյութ)

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում բախում տեղի  ունեցավ «Ազգային ժողովրդավարական բևեռի» հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։

Նրանք Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշի սպիտակ հատվածը՝ ստանալով ՀՀ դրոշը։

ajb drosh nerkel

Քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են կանգնել այստեղ, որպեսզի պաշտպանեն Արցախի դրոշը. «Հիմա նրանց խումբը մոտենում է, հուսանք՝ այդքան հիմար չեն լինի և փորձեն երկրորդ անգամ նույն քայլը կատարել։ Ոստիկանները մեզ հետ պայմանավորվածության ընթացքում խոստացան, որ թույլ չեն տա ոչ ոք մոտենա դրոշին»։

Այս պահին շարունակվում է լարված մնալ իրավիճակը Ֆրանսիայի հրապարակում, մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում