Աֆղանստանի նախագահը խոսել է հեռանալու պատճառների մասին

Աֆղանստանի նախագահը խոսել է հեռանալու պատճառների մասին

Աֆղանստանի նախագահի պաշտոնից հեռացած Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իրենք պատրաստվել են հարձակվել Քաբուլի վրա, սակայն որոշել է հրաժարական տալ՝ կոտորածը կանխելու համար, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Թալիբանը» հստակ հասկացրեց, որ պատրաստ է հարձակվել ամբողջ Քաբուլի վրա … ինձ տապալելու համար: Կոտորածը կանխելու համար որոշեցի հեռանալ», — ֆեյսբուքուքում գրել է Ղանին:

«Թալիբանը» զենքով շահեց դատավարությունը եւ այժմ պատասխանատու է իր հայրենակիցների պատվի, ունեցվածքի եւ ինքնապահպանման համար: Սակայն նրանց չհաջողվեց սրտեր նվաճել: Պատմության մեջ երբեք բիրտ ուժը որեւէ մեկին լեգիտիմություն չի տվել եւ երբեք չի տա:

Այժմ նրանք կանգնած են նոր պատմական փորձության առջեւ՝ կա՛մ կպահպանեն Աֆղանստանի անունն ու պատիվը, կա՛մ առաջնահերթությունը կտան այլ վայրերին ու ցանցերին», — նշել է նա՝ հավելելով, որ շարունակելու է «ծառայել իր ժողովրդին»:

Նշենք, որ Ղանին հեռացել է երկրից: Պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որ երկիր է նա ուղեւորվել: ԶԼՄ-ների տարբերակների թվում են Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Օմանը: