Արցախում զոհվել է լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը

Արցախում զոհվել է լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը

Արցախում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը:

Նա ծնվել էր Լիբանանի Այնճար քաղաքում և ընտանիքով Հայաստան հիմնական բնակության էր վերադարձել 2005 թվականին, իսկ 2015 թվականին՝ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Գևորգ Հաջյանը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ լույս էր ընծայել «Ղօղանջ անկախութեան» ձայնասկավառակը, որտեղ նոր գործիքավորմամբ էր ներկայացրել ռազմահայրենասիրական երգերը՝ «Գինի լից», «Անդրանիկին», «Ելի′ր, Գևորգ, ելի′ր» և այլն:

Նա ռազմաճակատ էր մեկնել՝ որպես կամավոր: