Արցախում զինծառայող է զոհվել՝ «դեռևս չպարզված հանգամանքներում»

Արցախում զինծառայող է զոհվել՝ «դեռևս չպարզված հանգամանքներում»։ Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի ռազմական գերատեսչությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», ասված է հաղորդագրությունում: