Արցախում արիաբար զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը

Արցախում արիաբար զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արտակ Գևորգյանը:

Էդուարդ Մարանջյանը հանդես էր գալիս 69 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնության մրցանակակիր էր:

Էդուարդ Մարանջյան

«Ցավալի լուր առաջնագծից:

Մեր սան Էդուարդ Մարանջյան միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:

Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցը խորին ցավակցություն է հայտնում Մարանջյանների ընտանիքին և հարազատներին»: