Արցախը պատմականորեն ապացուցված է, որ հայերինն է, նույնիսկ ռուսներս այդ ժամանակ գոյություն չունեինք. Վլադիմիր Ժիրինովսկի (Տեսանյութ)

Արցախը պատմականորեն ապացուցված է, որ հայերինն է, նույնիսկ ռուսներս այդ ժամանակ գոյություն չունեինք. Վլադիմիր Ժիրինովսկի (Տեսանյութ)

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «60 րոպե» ռուսական հեռուստահաղորդաշարի ընթացքում բերել է անհերքելի փաստեր:

«Պետք է վեր հանել պատմական ճշմարտությունը, դեռ ՄԹԱ 5-րդ դարում, երբ մենք ռուսներս այդ ժամանակ գոյություն չունեինք՝ երբ կային մի քանի պետություններ, այդ ժամանակ կար գերհզոր Ուրարտու թագավորությունը և այնտեղ ապրում էին միայն Հայերը:

Այս քարտեզը ապացուցում է այդ մեծ պետության փաստերը: Վրաստանը նույպես հին պետություն է, իսկ Ադրբեջանը հայտնվել է 1829 թ.-ին ռուս բանաստեղծ, դիվանագետ Գրիբոյեդովի մահվանից հետո: Սա պատմութուն է և փաստ և ոչ ոք չի կարող այն հերքել, այս ամբողջ հողերը եղել են հայկական:

Հայերը միշտ տուժել են քրիստոնյա լինելու պատճառով։ Եթե նայեք Արցախի քարտեզին՝ բոլոր տեղանունները հայկական են: Այնպես որ պատմականորեն դա հայերի հողն է, իսկ ադրբեջանցիները՝ թուրքացած ազգ են, որոնք այդ ժամանակ գոյություն չեն ունեցել»։

Տեսանյութը ստորև