Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատման․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: Այս մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:

«Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է. հաջողության հասնել հիմա, երբ գտնվում ես ժողովրդականության գագաթնակետին: Ռազմավարական առումով ես տեսնում եմ խնդիրներ, այսինքն՝ որպես քաղաքական գործիչ դու պարտվում ես, իսկ որպես պետական գործիչ դեռ պետք է մտածել՝ արժե՞ր արդյոք այժմ այդպես անել»,- ասել է նա:

Քոչարյանը կասկած է հայտնել, որ «էյֆորիայի պայմաններում կհաջողվի իսկապես արժանի խորհրդարան ընտրել»: Նրա խոսքով՝ «ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է»:

Աղբյուր՝ mamul.am

Loading...