Մամուլ

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ մոտ 30 կմ-անոց մերկասառույց ճանապարհը դարձել է անանցանելի

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ մոտ 30 կմ-անոց մերկասառույց ճանապարհը դարձել է անանցանելի

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ Պարեկային Ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գումարտակների ծառայողները՝ գումարտակների հրամանատարների գլխավորությամբ, անցել են ուժեղացված ծառայության՝ կապված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրների։

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քուչակ-Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի մոտ 20-30 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է, ինչի համար էլ Արագածոտնի մարզի Պարեկային Ծառայության գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, ելնելով վարորդների անվտանգությունից, մոտ 50-ից ավելի բեռնատարների վարորդների հորդորել են, որպեսզի ավտոմեքենաները դուրս բերեն երթևեկելի գուտուց, մինչև նշված ճանապարհահատվածը սպասարկող ճանշինականները դուրս գան արջաքնից ու կատարեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։

merkasaruyc

Այս պահին պարեկները շարունակում են ուժեղացված ծառությունը։ Վարորդներն էլ իրենց շնորհակալությունն էին ուղղում պարեկներին, ասելով․ «Արդեն մի քանի ժամ է, նման վիճակ է։

Ոչ մի ճանշինի աշխատող չտեսանք ճանապարհին, որ աղ ու ավազ լցնեն, ճանապարհը մաքրեն։ Մենակ պարեկներին ենք տեսել, ովքեր նույնիսկ ձնակույտերի մեջ թաղված 20-ից ավելի ավտեմեքենաներ վարորդների հետ համատեղ դուրս են բերել անվտանգ վայր։

Մի քանի ավտոմեքենաների էլ իրենց էս թազա մեքենաներով են տեղափոխել անվտանգ վայր։ Հիմա ոնց չասես՝ լավին՝ լավ, վատին՝ վատ։ Հալալ ա պարեկներին։ Մարդիկ երթևեկությունը կարգավորելուց բացի, անօգնական քաղաքացիներին ու վարորդներին են «պադերժկա» անում։

Գոնե հիմա ճանապարհը մարքող էդ ընկերությունննեը գան ու ճանապարհը մաքրեն։ Հո սաղ չի մնալու վարորդներիս ու պարեկների ուսերին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ պարեկներին ու վարորդներին օգնության է հասել Wrangler մակնիշի ամենագնացը, որի երիտասարդ վարորդը հատուկ ճոպանի միջոցով մոտ 6 բեռնատար ավտոմեքենա դուրս բերեց ճանապարհից, քանի որ նրանք նույնպես չէին կարողանում երթևեկել։

Ու մարդիկ տեսնելով Wrangler-ին, կատակով ասում էին․ «Էստեղ են ասում՝ պստիկ է, բայց ճստիկ է»։

Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մինչև այս պահը հնարավոր է եղել խուսափել վթարներից։

Կիսվեք էջում