Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ ինչ նոր կանոններ են սահմանվել

Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ ինչ նոր կանոններ են սահմանվել

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին հարցը:

Ըստ այդմ, եղել են փոփոխություններ. օրինակ՝  հավաքներ կարելի է անել, եթե նրանք բոլորը դիմակով են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս հարցը ամենաքննարկվողներից է եղել, եւ իրենք այսպիսի փոփոխություն են կատարել, սակայն նկատեց, որ եթե կորոնավիրուսի թվերը ավելանան, ապա կրկին կվերադառնան սահմանափակումների:

Այսպիսով, արտակարգ դրության նոր կանոնները՝

Հավաքների, գործադուլների արգելքը վերացվում է
Ընտանեկան, ժամանցային միջոցառումներ կարող են անցկացվել մինչև 40 մարդու մասնակցությամբ
ՀՀ քաղաքացիություն չունեցողները կարող են մուտք գործել Հայաստան