Արտակարգ դեպք Երևանում. Արտաշատյան ջրանցքից դուրս է բերվել ջրահեղծ եղած կնոջ դին

Մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թեյշենբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...