Արտակարգ դեպք Երևանում․ աղբատար Kamaz-ը տապալել է գազախողովակի հենասյունը

Արտակարգ դեպք Երևանում․ աղբատար Kamaz-ը տապալել է գազախողովակի հենասյունը

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 11 ժամ է, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային արտադրաշահագործման ծառայության 20-ից ավելի աշխատակիցներ օպերատիվ աշխատանքներ են կատարում Տիչինա փողոցի 3-րդ նրբանցքի 4/1 հասցեում՝ գիշերը ժամը 01։00-ի սահմնաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար Kamaz-ի վարորդի կողմից նշված նրբանցքում գազատար խողովակի հենասյանը բախվելու և այն կոտրելու հետևանքով վթարը վերականգնելու ուղղությամբ։

Օպերատիվորեն ժամանած «Գազպրոմի» Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները մոտ 150 մետր վնասված գազախողովակների մի մասն արդեն փոխարինում են նորով, մի մասն էլ կատարում են զոդման աշխատանքներ։

Գազմատակարարումը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Ու Մալաթիա-Սեբաստիայի գազի վերականգնողականի ծառայողները արդեն մեծ մասը վերականգնել են։ 

Գիշերը դեպքի վայր են ժամանել «Գազմպրոմ Արմենիա Տրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանն ու Մալաթիա-Սեբաստիայի ծառայության պետ Գարիկ Սարգսյանը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ դեպքի վայրի հարևանությամբ ապրող բնակիչներն ասում էին․

«Գիշերը, ժամը 1-ի մոտերն էր, թփփոցի ձայն լսանք։ Մեկ էլ դուրս եկանք փողոց, տեսնենք ի՞նչ․ Գազի տրուբեքը պառկել են, գազն էլ վնասված հատվածներից դուրս է տալիս։

Լավ էր՝ Գազպրոմի Մալաթիայի տղերքը շուտ եկան, նախ դադարեցրին գազամատակարումը, ու ուղջ գիշեր ու մինչև այժմ աշխատում են, որպեսզի գազամատակարարումը վերականգնվի, մեր տներն էլ տաքանան։

Իմացել ենք, որ «վթարի հերոսը» Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աղբատար Kamaz-ն է։

Ու միայն Գազպրոմի տղերքը են ցրտին աշխատում, Երևանի քաղաքապետրանից ոչ ոք չկա։ Գոնե նմուշի համար գային էստեղ ու տեսնեին, թե Գազպրոմի տղերքը ոնց են արագ-արագ փորձում վթարը վերացնեն»։

Ահազանգով ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Պարեկները տեղում պարզել են, որ Kamaz-ը վարել է 54-ամյա Հրաչ Պ.-ն։