Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդաետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի 11 տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։

Նյութի աղբյուրը` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...