Արտակարգ դեպք՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի «Եդեմ» շոգեբաղնիքում. 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնաբերվել է երկտող

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ աջ և ձախ նախաբազկի կտրած-քերծած վերք ախտորոշմամաբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է ձեռքերը։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև երկտող, որով նա իր հարազատներին խնդրել է ներել իրեն։

Աղբյուրը` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...