Արտակարգ դեպք՝ Երևանում. շանը կապել է Նիվայից ու վարել այն, ոստիկանները հայտնաբերել են այդ տղամարդուն

Արտակարգ դեպք՝ Երևանում. շանը կապել է Նիվայից ու վարել այն, ոստիկանները հայտնաբերել են այդ տղամարդուն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապա համագործակցելով ոստիկանության Մարաշի բաժանմունքի իրենց գործընկերների հետ, Երևանում հայտնաբերել և ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին կասկածվում է նոյեմբերի 24-ին Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի գերեզմանների մոտ, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը շանը կապել է մեքենայից ու մեծ արագությամբ վարել է այն։

Նրան նույնիսկ մի կին մոտեցել և զգուշացրել է, որ անմարդկային արարք է կատարում, նրա քայլը համարվում է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալ, սակայն «ծալապակասը» ոչ միայն չի դադարեցրել շան նկատմամբ նման վերաբերմունքը, այլև շարունակել է։

Այդ ամենը օպերատիվ տեղեկություններով ստացել են Կենտրոնի ոստիկանները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվել, և առաջիկայում պետք է լուծվի՝ արդյո՞ք նյութերը կփոխանցվեն քննչական բաժին, թե ոչ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդու անունը Լևոն է, ով Երևանի բնակիչ է, նրան նկատողություն արած կինն էլ նույնպես Երևանի բնակիչ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։