Արու զավակի մասին երազող հայրը ժայռից նետել է նորածին դստերը. երեխան ողջ է մնացել (Լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի Գուանդուն նահանգում իրավապահները ձերբակալել են տղամարդու, որն արու զավակ ունենալու այնպիսի մեծ ցանկություն է ունեցել, որ նորածին դստերը նետել է ժայռից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դստեր ծնվելուց վեց ժամ անց հայրը նրան առևանգել է հիվանդանոցից, դրել տոպրակի մեջ, տարել քաղաքից դուրս գտնվող անտառն ու նրան ժայռից նետել: Այնուհանդերձ՝ երեխան հրաշքով ողջ է մնացել:

Հայտնի է, որ հոր կողմից նետվելուց հետո նա ընկել է ծառերի ճյուղերի վրա ու մինչ փրկարարների գալը 12 ժամ այնտեղ մնացել: Մինչդեռ ծննդատան բժիշկները, պարզելով երեխայի անհետացումը, ոստիկանություն են ահազանգել:

Հենց սկզբից իրավապահների մոտ կասկած է հարուցել հայրը, որն ավելի ուշ ամեն ինչ խոստովանել է: Նա պատմել է, թե որ հատվածում է նետել երեխային, ինչից հետո փրկարարները դեպքի վայր են հասել: Հատկանշական է, որ փոքրիկը, 30 մ բարձրությունից ընկնելով հանդերձ, որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...