Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է

Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է: ԱՄՆ-ում ընթանում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Երեկ կայացած 3 պարտիաներում Արոնյանը 1 հաղթանակ է տոնել՝ Մագնուս Կարլսենի նկատմամբ և երկու պարտիա ավարտել ոչ-ոքի։

6 տուրից հետո Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 10 միավոր և մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է։