Հրատապ լուր․ Արմեն Ջիգարխանյանը ինֆարկտով հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը․ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ապրիլի 26-ին շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և գտնվում է կոմայի մեջ:

«Արմեն Բորիսովիչը ինֆարկտով շտապ տեղափոխվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը: Նա գտնվում է կոմայի մեջ ու միացված է թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքին»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ չճշգրտելով, թե որ բժշկական հաստատություն է տեղափոխվել դերասանը:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...