«Արմենիա» նավը պետք է տուն վերադառնա». Զորի Բալայան

Կիսվիր ընկերներիդ հետ

Մարտի 16 –ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Արմենիա» նավի նավապետներին ու նավավարներին՝ Զորի Բալայանի գլխավորությամբ:

Նախարարը ողջունեց հյուրերին, հետաքրքրվեց նրանց առաջիկա ծրագրերով:

Քննարկվեց հայոց պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» հայկական նավը Սուրբ Ղազար կղզուց Հայաստան տեղափոխելու հարցը: Զորի Բալայանը  նախարարին նվիրեց իր հեղինակած գիրքը, նավի պատկերը և ճանապարհորդության վերաբերյալ ֆիլմերի սկավառակներ՝ Սփյուռքի տարբեր համայնքներում ունեցած հանդիպումների մասին:

ՀՀ  Սփյուռքի նախարարություն

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...