Արթուր Սարգսյանը, հացադուլ սկսելով, գնում է ինքնասպանության.

ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի անդամներին անցյալ տարվա հուլիսի 26-ին հաց հասցրած և նախօրեին արդեն երկրորդ անգամ կալանավորված Արթուր Սարգսյանն այսօր առավոտյան հացադուլ է սկսել:

Հացադուլի մասին մերձավորներն իմացել են այն բանից հետո, որ Ա.Սարգսյանի հետ տեսակցելու համար գնացել են քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանց ոչ տեսակցություն են թույլ տվել, ոչ էլ ուտելիքն են ընդունել՝ ասելով, որ Արթուր Սարգսյանը հացադուլ է սկսել:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, նշեց, որ չի էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի եղբոր հետ՝ թեկուզ մեկ օր սնունդ և դեղորայք չընդունելու հետևանքով: «Ինքնասպանության է գնում»,- ասաց Արսեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին կտրուկ վատացել էր Արթուր Սարգսյանի առողջական վիճակը, ինչի կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել նաև նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:

 

Նյութի սկզբնաղբյուր` pastinfo.am