Արարատ Միրզոյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին․ ովքեր են երկու հավանական փոխարինողները

Արարատ Միրզոյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին․ ովքեր են երկու հավանական փոխարինողները

168.am-ը գրում է․ Վերջին շաբաթներին իշխանությունների կողմից Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության, ՀԱՊԿ-ից դուրս գալու և Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների թեմայի ակտիվացումն առաջիկայում կարող է հանգեցնել նաև լուրջ կադրային փոփոխությունների։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոփոխությանը, որը, չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից է, սակայն, ըստ ՀՀ-ի աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության ճարտարապետների, որևէ կերպ չի կարող համապատասխանել արդեն բացահայտ հակառուսական կեցվածքով հանդես եկող Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնին։

Խնդիրը հատկապես վերջինիս ԱԱԾ նախկին(՞) գործակալ լինելու իրողությունն է, որը ստիպում է անվստահությամբ վերաբերվել նրա կերպարին, որը չի կարողանա սպասարկել արդեն վերափոխված արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող դիվանագիտությունը։

Եվ ահա, իշխանական կուլիսներում արդեն իսկ քննարկվում է նոր արտգործնախարարի երկու հավանական անուն։

Մեկը Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունն է, որի մասին վերջին շրջանում պարբերաբար լուրեր էին հայտնվում մամուլում։

Հենց այս իրողությամբ է նաև պայմանավորված այն հանգամանքը, որ Էդմոն Մարուքյանը վերջերս իր հրպարակային խոսքում սկսել է ոչ բացահայտ, այդուհանդերձ հակառուսական տոնայնությամբ հայտարարություններ անել՝ ըստ ամենայնի շահագրգիռ շրջանակներին ցույց տալով, որ պատրաստ է բավարարելու նոր՝ հակառուսական աշխարհաքաղաքական ուղղություն որդեգրած Հայաստանի արտգործնախարարից ակնկալվող պահանջները։

Մարուքյանից բացի, իշխանական միջանցքներում որպես նոր արտգործնախարարի հավական թեկնածու սկսել են խոսել նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում