Արարատ Միրզոյանը կընդունի՞ մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի հրաժարականը - Bavnews.am

Արարատ Միրզոյանը կընդունի՞ մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի հրաժարականը

Civilnet-ին օրեր առաջ Կարպիս Փաշոյանի տված հարցազրույցը միանգամից, մեծ թափով տարածում գտավ համացանցում։ Պատճառը լրատվամիջոցների կողմից Փաշոյանի արտահայտած մի մտքի՝ ոմանց կարծիքով ճիշտ, ոմանց կարծիքով էլ սխալ դիտարկումն ու ընդգծումն էր։ Ինչու՞ հասարակությունը չընդունեց Փաշոյանի խոսքի ենթատեքստը, դա իրականում շատ խորը և դառը խնդիր է։ Ապրիլյան պատերազմում զոհված և կռիվ տված յուրաքանչյուր զինվոր հերոս է և դա շահարկման խնդիր չունի։

Չնայած նրան, որ Փաշոյանը պարզաբանեց և փորձեց ցույց տալ, որ սխալ է մեկնաբանվել իր միտքը՝ լրատվամիջոցների և հասարակության արձագանքը չփոխվեց, ինչը դրդեց հրաժարականի դիմում գրել։ Կընդունի արդյոք Միրզոյանը իր մամլո խոսնակի դիմումը հասարակության ճնշման ազդեցությամբ, թե գաղափարական պայքար կմղի և կապացուցվի Փաշոփյանի արտահայտած մտքերի էությունը։

Կիսվիր ընկերներիդ հետ